«Ընկեր Ստալին, ես զրկվել եմ մի ոտքից, այսպիսի վիճակում դժվար է նավի վրա գտնվել». միայն իմանաք՝ ինչ է պատասխանել ԻՍԱԿՈՎԻՆ ՍՏԱԼԻՆԸ, երբ նա մերժել է կրկին ԽՍՀՄ ծովային ուժերի Գլխավոր շտաբի պետ նշանակվել

Հայտնի է, որ Իոսիֆ Ստալինը 42 անգամ հանդիպել է Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանի) հետ։ Մի անգամ պատերազմից հետո հաշմանդամի սայլակին նստած ծովակալը մտքերի մեջ էր ընկել, երբ գիշերվա ժամը 3:40-ին անսպասելի հեռախոսազանգ հնչեց։ Կրեմլից էին զանգում. Ստալինը կանչում էր Իսակովին։ Նրանք տարբեր բաների մասին էին խոսում, հետո Ստալինը հարցրեց. «Ընկեր Իսակով, ինչպե՞ս կվերաբերվեք այն բանին, եթե մենք կրկին ձեզ ԽՍՀՄ ծովային ուժերի Գլխավոր շտաբի պետ նշանակենք»։ Իսակովը պատասխանեց. «Ընկեր Ստալին, ես զրկվել եմ մի ոտքից, այսպիսի վիճակում դժվար է նավի վրա գտնվել։ Ստալինը պատասխանեց. «Ավելի լավ է՝ շտաբի պետի պաշտոնում լինի մարդ առանց ոտքի, բայց գլխով, քան երկու ոտքով, բայց առանց ուղեղի։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, մենք հավատում ենք ձեզ»։

Իսկ 1953 թվականին նավատորմի ծովակալն առաջին անգամ Հայաստան այցելեց։ Նա նախ Մատենադարան այցելեց, հետո ծանոթացավ Մարտիրոս Սարյանի ու Ավետիք Իսահակյանի հետ։ Այնուհետև մեկնեց Էջմիածին, որտեղ ծանոթացավ կաթողիկոսի հետ ու ասաց. «Ես ասես հայ ժողովրդի անառակ որդին լինեմ, չէի կարող Մայր Աթոռ չայցելել։ Շնորհակալ եմ բոլորին»։