Դերասան, բեմադրիչ, թարգմանիչ ԱՇՈՏ ՄԱԴԱԹՅԱՆ՝ խաղացել է ավելի քան 50 դեր, բեմադրել շուրջ 300 պիես. Թուրքերեն է թարգմանել Գ.Սունդուկյանի «Պեպոն».

Դերասան, բեմադրիչ, թարգմանիչ ԱՇՈՏ ՄԱԴԱԹՅԱՆ ծնվել է Թեհրանում: 1902թ-ից խաղացել է Մարտիրոս Մնակյանի դերասանական խմբում և Ր.Րըտվանի թուրքական խմբում: 1908թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո կազմակերպել է «Ազատ թատրոնը» (Ե.Շահենի հետ):

1910-ական թվականներին մասնակցել է Հովհաննես Զարիֆյանի, Վահրամ Փափազյաևի, Ֆելեկյան քույրերի ներկայացումներին: 1919-23թթ եղել է Կ.Պոլսի հայ դրամատիկական թատերախմբի կազմակերպիչներից և ռեժիսորներից, ապա աշխատել Քաղաքապետարանի թատրոնում, ունեցել սեփական ստուդիա:

Խաղացել է ավելի քան 50 դեր, բեմադրել շուրջ 300 պիես: Թուրքերեն է թարգմանել Գ.Սունդուկյանի «Պեպոն» (բեմադրել է 1934թ.), Լ.Շանթի «Հին աստվածները» և այլն, հայերեն` Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»: Մահացել է Ստամբուլում: