Գիտեիք որ հայտնի ԱԴԱՄՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԸ եղել են գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանի քույրերը.

Դաշնակահարներ Հեղինե Ադամյան և Եվգինե Ադամյան ծնվել են Բաքվում։ Եղել են երաժշտագետ Արշակ Ադամյանի և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանի քույրերը։

1900-04թթ սովորել են Ժնևի երաժշտական ակադեմիայում, 1904-08թթ՝ Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Մարտին Կրաուզեի բարձրագույն վարպետության դասարանում։ Զուգանվագով համերգներ են տվել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի խոշոր քաղաքներում, կատարել Բախի, Բեթհովենի, Լիստի, Շոպենի, Ռախմանինովի և այլոց երկու դաշնամուրի համար գրված բազմաբնույթ ստեղծագործությունները։

Քույրերի նվագն աչքի է ընկել նուրբ երանգավորմամբ, հախուռն դինամիկայով, ներդաշնակ անսամբլով, ստեղծագործական ազատությամբ։ Հեղինեն մահացել է Գերմանիայի Լեգնից քաղաքում, Եվգինեն՝ Փարիզում։