Այս ՀԱՅԸ արժանացել է Իսպանիայի կառավարության, Վատիկանի պատրիարքարանի Գեորգ 2-րդ, 1-ին կարգի Պատվո շքանշանների. Գիտեք թե ով է ՆԱ

Քանդակագործ, գեղանկարիչ ԱՎԵՏԻՍ ՍԱՐԱՖՅԱՆ կամ Էրոլ Սարաֆյան ծնվել է 1937թ. հունիսի 21-ին, Ստամբուլում: 1965թ. ավարտել է Կ.Պոլսի գեղարվեստի ակադեմիան:

Հեղինակել է Հակոբ Մնձուրու, Աշոտ Մադաթյանի, Հարություն Ամիրա Պեզճյանի, Հակոբ Պարոնյանի (Օրթագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում), Կարապետ և Սենեքերիմ Պալյանների (Պեշիքթաշի Սբ. Աստվածածին եկեղեցում), Մաթևոս Զարիֆյանի կիսանդրիները, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Կոմիտասի դիմանկարները, «Վարդանանց պատերազմ», «Խաղաղություն», «Կովկասցիներ» և այլ գեղանկարներ:

Ունեցել է 7 անհատական ցուցահանդեսներ: 1972թ. արժանացել է Իսպանիայի կառավարության, 2001թ.՝ Վատիկանի պատրիարքարանի Գեորգ 2-րդ, 2002թ.՝ 1-ին կարգի Պատվո շքանշանների: