Այս ՀԱՅՈՒՀԻՆ կարևորել է սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում. Գիտե՞ք, թե որ էր ՍԻՐԱՆ ՍԵԶԱՆ և ինչով էր զբաղվում.

Արձակագիր, հրապարակախոս ՍԻՐԱՆ ՍԵԶԱ կամ Սիրան Զարիֆյան-Քյուփելյան ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի քույրը։ Ավարտել է տեղի ամերիկյան քոլեջը և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրականության-լրագրության ու լեզուների ֆակուլտետը։

1932թ. Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է «Երիտասարդ հայուհի» հանդեսը, որի էջերում անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում և այլն։ «Պատնեշը» (1959թ.) և «Մեղավորուհին» (1960թ.) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում կերտել է հայ, ինչպես և այլազգի կանանց կերպարներ, որոնք կապիտալի աշխարհում բարոյական հենարաններ են որոնում՝ ազնվորեն ապրելու համար։ Երեխաների համար մշակել է հայկական հեքիաթների մի շարք՝ «հեքիաթներու աշխարհեն» (1973թ.)։

Վահե Վահյանի հետ կազմել և խմբագրել է Մ.Զարիֆյանի «Ամբողջական գործեր» (1966թ.) ստվար հատորը։ 1967թ. մշակութային և դաստիարակչական գործունեության համար Լիբանանի կառավարությունը նրան պարգևատրել է «Արժանյաց կարգ» շքանշանով։ Մահացել է Բեյրությում: