«Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց». միայն իմանաք՝ ինչու էր ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ապտակել ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ

1968 թվականին մարշալ Բաղրամյանը Երևանի պետական համալսարանի դահլիճում հանդիպում էր ունեցել բուհի ուսանողների և դասախոսական կազմի հետ, որի ընթացքում մարշալը կիսվել էր իր հիշողություններով և պատասխանել ներկաների հարցերին: Զորավար Անդրանիկի հետ հանդիպման մասին Բաղրամյանը պատմել էր հետևյալը:

Խորասան գյուղում Անդրանիկին ներկայանալուց հետո Բաղրամյանի դասակը անցնում է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան տեղի է ունենում անսպասելի միջադեպ. Անդրանիկը, ով շատ բուռն խառնվածքի տեր անձնավորություն էր, իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…»,- ասում է Անդրանիկը Բաղրամյանին:

Համալսարանի հանդիպմանը Բաղրամյանը պատմել էր, որ 1918-ի գարնանը ամենուրեք ցավալի կերպով կարելի էր լսել հետևյալ խոսքերը՝ «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք», և դա էլ հենց հարուցել էր Անդրանիկի զայրույթը: «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…»,- ասել էր համալսարանում Բաղրամյանը:

Հարգանքի տուրք Պեր Լաշեզում

1974-ին, գտնվելով Փարիզում, մարշալ Հովհաննես Բաղրամյանը հատուկ այց է կատարել Պեր Լաշեզի գերեզմանատուն: Այստեղ նա ծաղկեպսակ է դրել Անդրանիկի շիրիմի վրա կանգնեցված հուշարձանի պատվանդանին և զինվորական պատիվ տվել: Բաղրամյանի ծաղկեպսակի վրա գրված է եղել հետևյալ մակագրությունը. «Հավերժ հիշատակ Հայաստանի լեգենդար հերոս Անդրանիկին, ում զինվորը լինելու բախտն եմ ունեցել հայրենիքի համար ծանրագույն 1918 թվականին: Հ. Բաղրամյան»: