Այս ՀԱՅԸ հիմնել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, արժանացել է «Ոսկե փետուր» մրցանակին, նրա անունով անվանակոչվել է դպրոց. Գիտե՞ք թե ով է ՆԱ

Գրականագետ ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ ծնվել է ՀՀ Իջևան քաղաքում։ 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1958-59թթ աշխատել է Իջևանի «Լենինյան ուղիով» շրջանային թերթում, 1960-61թթ` ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմում` որպես առաջին քարտուղար։ 1962-65թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1965թ-ից դասախոսել է նույն բուհում։ 1982թ. «Եղիշե Չարենց (կյանքի և ստեղծագործության պրոբլեմներ)» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և 1983թ. ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 

1977-85թթ եղել է Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրենը։ Նախաձեռնել է «Ուսանողի գրադարան», «Հայագիտական հետազոտությունների մատենաշար», «Քրեստոմատիա» շարքերը։ 1985-96թթ եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը: Հրատարակվել են նրա «Սովետահայ պոեզիան մեծ հայրենականի տարիներին» (1973թ.), «Որոնումներ», «Չարենցի հետ» (1980թ.), «Հոդվածներ» (1981թ.), «Եղիշե Չարենց» (1987թ.), «Հրապարակախոսություն և քննադատություն» (1995թ.), «Ներսես Լամբրոնացին հրապարակախոս» (1995թ.), «Ի սկզբանէ էր Բանն…» (1998թ.), «Վերականգնենք մեր հիշողությունը» (2000թ.), «Արդի հայ մամուլի լույսն ու ստվերը» (2001թ.), «Հանուն և ընդդեմ գլոբալիզացիայի» (2003թ.), «Ակնարկներ հայոց հին և միջնադարյան հրապարակախոսության» (2005թ.) աշխատությունները:

1999թ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի բազայի վրա ստեղծել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որի դեկանն էր մինչև կյանքի վերջ (1983թ-ից՝ պրոֆեսոր)։ 1974թ-ից եղել է Հայաստանի գրողների, 1982թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միությունների, 2006թ-ից` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Եղել է նաև «Ժուռնալիստիկա» տարեգրքի խմբագիրը։ Արժանացել է «Ոսկե փետուր», 2003թ.՝ ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակների: Մահացել է Երևանում: 2017թ. ՀՀ Իջևան քաղաքի ավագ դպրոցը անվանակոչվել է Գառնիկ Անանյանի անունով: