Երաժշտական տաղանդից բացի, ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ լավ ընկեր է եղել. գիտե՞ք՝ ովքեր են եղել տաղանդավոր ՀԱՅԻ ընկերների հնգյակում

— Ժամանակին մեծն Արամ Խաչատրյանը, Առնոյին տեսնելով, նշել է, որ նա շատ օժտված երեխա է: Երաժշտական տաղանդից բացի, պետք է նշել նաև, որ Բաբաջանյանը լավ ընկեր է եղել:

Հիանալի հնգյակ էր: Անվանի կոմպոզիտորների՝ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Լազար Սարյանի, Ադամ Խուդոյանի և Առնո Բաբաջանյանի մտերմությունը տղամարդկանց ընկերության լավագույն օրինակ էր:

Նա մտերիմ էր նաև «3+2» ֆիլմի ռեժիսոր Հենրիխ Հովհաննիսյանի հետ, որը հայտնի էր իր հումորի հատուկ զգացումով: Առնոն նրա հետ կապված մի պատմություն ունի:

Երբ 1947թ.-ին փողը փոխվում էր, Հենրիխը Առնոյից ու ընկերներից մետաղադրամներ է ուզել և խոստացել, որ հետո անպայման ցույց կտա, թե ինչի համար են դրանք պետք:

Մի անգամ Հենրիխն ընկերների հետ դուրս է եկել զբոսնելու և փողոցն անցել է չթույլատրվող վայրում: Ոստիկանը նրան կանգնեցրել է ու ասել, որ նրան 5 ռուբլի տուգանք է հասնում: Այդ ժամանակ Հենրիխը հանել է մի բուռ կոպեկներն ու սկսել է կոպեկ առ կոպեկ հաշվել 5 ռուբլին, հետո հաշիվը խառնել է ու նորից սկսել…