«Գնանք Առնոյին կախենք». կարևոր ՓԱՍՏԵՐ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ կյանքից, որոնց մասին քչերը գիտեն

Բաբաջանյանը հաճախ էր լինում Դիլիջանի Կոմպոզիտորների տանը: Հատկանշական է, որ հենց այնտեղ է գրել իր հայտնի «Նոկտյուրն» ստեղծագործությունը:

Այդ շրջանում շատ տարածված էր «Marlboro» ծխախոտը, և, իհարկե, Առնոյի մոտ միշտ մի տուփ սիգարետ կար: Ծանոթները հենց տեսնում էին նրան, միանգամից սկսում էին խնդրել. «Առնո, մի հատ էլ սիգարետ տուր էլի»:

Մի անգամ բժիշկը նրան խորհուրդ է տվել ձգվել-կախվելու վարժություններ անել՝ մեջքն ուղղելու համար: Հետո դա իսկական ծեսի է վերածվել՝ «գնանք Առնոյին կախենք» անվանումով: Նա անձամբ սիրում էր ասել. «Գնանք ինձ կախելու»:

Բաբաջանյանը դաշնակահարի ու կոմպոզիտորի բնածին տաղանդ ուներ: Բոլորին ցույց էր տալիս իր ստեղծագործությունները և պատանու պես սպասում էր, թե ինչ կարծիք է լսելու, բայց միշտ յուրովի էր վարվում: