ՆԱ իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ գրավել է բազմաթիվ կինոբեմադրիչների ուշադրությունը, ռուս հայտնի գրող Միխայիլ Բուլգակովի ընտանիքի բարեկամը. Ցավոք կյանքի վերջին տարիներին կուրացել է.

Դերասանուհի ՄԱՐԻԿԱ ՉՄՇԿՅԱՆ կամ Մարիա Երմոլինսկայա-Չմշկյան ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան Գևորգ Չմշկյանի թոռը: Մայրը եղել է ֆրանսուհի: Սկզբնական շրջանում աշխատել է երկաթուղում, սակայն գեներով անցած դերասանական շնորհքի և գեղեցիկ արտաքինի շնորհիվ գրավել է կինոբեմադրիչների ուշադրությունը:

1927թ. նկարահանվել է «Կրետի բույնը», 1928թ.` «Էլիզո», 1932թ.` «Իրադարձություն Սեն-Լուի քաղաքում», «Արևորդի» ֆիլմերում: 1928թ. հաստատվել է Մոսկվայում` աշխատելով Գոսկինոֆոնդում:

Բարեկամություն է արել ռուս հայտնի գրող Միխայիլ Բուլգակովի ընտանիքի հետ: Կյանքի վերջին տարիներին կուրացել է: Մահացել է Մոսկվայում: