Հայաստանի ժողովրդական նկարիչ, ում գրեթե բոլոր աշխատանքները հիմնաված են խեցեգործության վրա. Իսկ դուք տեսել եք ՌՈՒԲԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ աշխատանքներից.

Գեղանկարիչ, խեցեգործ ՌՈՒԲԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ծնվել է Վրաստանի Սիղնաղ գյուղում: Եղել է երաժշտագետ Ալեքսանդր Շահվերդյանի եղբայրը: 1919-24թթ սովորել է Թիֆլիսի նկարչության և քանդակագործության դպրոցում` Եղիշե Թադևոսյանի դասարանում:

Վաղ շրջանի կտավներում նկատելի է հակում դեպի դեկորատիվությունը` «Սաքսոնյան ճենապակի» (1925թ.), «Վենետիկ» (1926թ.): 1941թ. տեղափոխվել է Երևան: 1958թ-ից զբաղվել Է խեցեգործությամբ: Պատկերել Է Թիֆլիսի, Հայաստանի կենցաղը, բնությունը: Գործերից են` «Արագած» (1950թ.), «Ծծմբային բաղնիքները Թիֆլիսում» (1956թ.), «Հավլաբար» (1967թ.), «Աղավնաձոր» (1968թ.) երփնագրերը, «Հեծյալը» (1965թ.), «Փոքրիկ հովիվը» (1966թ.), «Կինտո» (1968թ.), «Երաժշտություն» (1973թ.), «Ոսկեվազցի աղջիկը» (1975թ.) խեցեգործական աշխատանքները:

Երփնագրերն աչքի են ընկնում լոկալ գույներով, զարդանկարային պատկերմամբ, խեցեղեն աշխատանքները` արևելյան արվեստին հատուկ հագեցած ու գեղեցիկ ոճավորմամբ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: