Հայ արձակագիր ով իրեն համարում էր Վախթանգ Անանյանի հետևորդը. Նա հիմնադրել է «Գրական վերնատուն» հրատարակչությունը և մի շարք թերթեր.

Արձակագիր ՎԱԼՏԵՐ ԹՈՐՈՍՅԱՆ ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): Ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ՀՀ Ստեփանավան քաղաքի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Աշխատել է Կիրովականի «Կայծ», «Գուգարք», «Վերածնունդ», «Լոռու մարզ», «Արփի» պարբերականներում՝ վարելով պատասխանատու պաշտոններ:

1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հիմնադրել է «Գրական վերնատուն» հրատարակչությունը, հիմնադրել և հրատարակել է հնաբնակների «Վանաձոր» հայրենակցական միության «Ջուխտ ախպուր» թերթը: Նրա ստեղծագործությունները հիմնականում նվիրված են հայրենի բնաշխարհին:

Եղել է Վախթանգ Անանյանի հետևորդը: Հրատարակվել են նրա «Կանչում են սարերը» (1970թ.), «Իմ աշխարհը» (1974թ.), «Լեռների տիրակալները» (1979թ.), «Կյանքը արկածների մեջ» (1982թ.), «Կենդանի թիրախ» (1987թ.), «Խաչվածին մահ չկա» (1996թ.), «Որսապատում» (2004թ.) և այլ գրքեր: Մահացել է Վանաձորում: