Կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին՝ ՎԱՐԴԱՆԸ, շարունակեց հոր գործը ստեծելով բազմաթիվ մնայուն ստոեղծագործություններ.

Կոմպոզիտոր ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանի եղբայրը:

1932թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը` Հարո Ստեփանյանի դասարանը, 1941թ.` Լենինգրադի կոնսերվատորիան: Գրել է «Սոս և Վարդիթեր» օպերան (1957թ.), «Մեծ հարսանիք» (1945թ.), «Շիրակ, իմ սեր» (1970թ.) օպերետները, «Աղբյուրի մոտ» երաժշտական կատակերգությունը (1949թ.), «Հանդիսավոր կանտատ» (1942թ.), «Պարային սյուիտ» (1943թ.), դաշնամուրային պիեսներ, զուգանվագ կլառնետի և դաշնամուրի համար, վոկալ երկեր, թատերական երաժշտություն, մշակել աշուղական երգեր:

1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: