«Պապիկս պատմում էր, որ ծնողներին եւ եղբայրներին մորթել են իր աչքի առաջ». մի ՀԱՅՈՒՀՈՒ դաժան պատմություն

Այս հոդվածում խոսելու ենք հայկական ռեստորանների միջազգային ցանցի սեփականատեր մի հայուհու մասին, ով իր ջանքերի շնորհիվ մեծ հաջողությունների հասավ: Երբ Ալինը Բեյրութում բացեց իր առաջին ռեստորանը, այն անվանեց «Մայրիկ», քանի որ հենց մայրիկն էր նրան ուտեստներ պատրաստել սովորեցրել: Նրա ռեստորանները նաև յուրահատուկ են նրանով, որ սրահների պատերին լուսանկարներ են, որոնց վրա պատկերված են Ալինի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված բարեկամները, իսկ ճաշացանկը ներառում է ավանդական արեւմտահայկական խոհանոցի բացառիկ ճաշատեսակներ:

Մինչեւ 1915-ը հայուհու նախնիներն ապրել են Թոմարզայում՝ Կեսարիայի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում: Ալինի պապ Արշակ Կամակյանն ինը տարեկան էր, երբ ընտանիքը, տեղեկանալով սպասվող ջարդերի մասին, փորձեց փախչել: Նրանց բռնեցին ճանապարհին:

«Պապիկը պատմում էր, որ ծնողներին եւ եղբայրներին մորթել են իր աչքի առաջ,— հիշում է Ալինը,- երկու քույրերին քրդերը տարել են իրենց հետ: Արշակը փրկվել է սայլի տակ թաքնվելու շնորհիվ: Այնուհետեւ եկել են կողոպտիչները: Նրանք հանում էին դիակների հագուստը, քաշում ոսկե ատամները»: Արշակին նրանք չեն նկատել: Այդպես էլ փրկվել է մի հայկական գերդաստանի կյանք: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: