«Պապիկիս վստահել էին հրացանների լիցքավորման եւ խրամատներ բարութ հասցնելու գործը». Մուսալեռցիների ճակատագրական փրկությունը

Հայկական ռեստորանների միջազգային ցանցի սեփականատեր Ալին Կամակյանի մորական կողմի նախնիների ճակատագիրը դաժան է եղել: Նրա պապը՝ Հայկ Մարդիրյանը, ծնվել է հայտնի Մուսա լեռան մոտ գտնվող վեց գյուղերից մեկում: Տեղի բնակիչները հրաժավել էին ենթարկվել տեղահանության մասին թուրքական իշխանությունների հրահանգին՝ որոշելով մահն ընդունել ռազմի դաշտում:

Այդ ժամանակ Հայկն ինը տարեկան էր: «Պապիկս շատ փոքր էր մարտերին մասնակցելու համար,- պատմում է Ալինը,- բայց ռազմիկների թիվը բավարար չէր, եւ Մուսա լեռան ինքնապաշտպանության կոմիտեն թույլատրել էր, որ տղա երեխաներն օգնեն տղամարդկանց: Պապիկիս վստահել էին հրացանների լիցքավորման եւ խրամատներ բարութ հասցնելու գործը»։

Լեռան վրա պաշարված մուսալեռցիները երկար ժամանակ հերոսաբար հետ էին մղում օսմանյան բանակի գրոհները, բայց սննդամթերքի բացակայությունը լուրջ խնդիրներ էր ստեղծում:

Չկարողանալով հայերին հաղթել մարտերում՝ թուրքերը որոշել էին նրանց սովամահ անել: Ապստամբներին փրկեց «Գիշեն» ֆրանսիական նավը: Փրկվածների մեջ էր նաեւ Հայկն իր մոր հետ: Նրա հայրը մահացել էր մարտերից մեկում: Նրանց հասցրեցին Եգիպտոս՝ փախստականների ճամբար, որտեղից էլ հետագայում տեղափոխվեցին Լիբանան: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: