Հիշո՞ւմ եք կինոռեժիսոր ԲՈՐԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ով հիմնել է «Էյ-Բի-Էյ» կինոընկերությունը. ՆԱ հանդես է եկել որպես սցենարիստ, նկարիչ, երգահան.

Կինոռեժիսոր ԲՈՐԻՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ծնվել է 1955թ. հունիսի 23-ին, Երևանում: 1981թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 1989թ.Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1993թ. հիմնել է «Էյ-Բի-Էյ» կինոընկերությունը:

Նույն թվականից «Սուրբ Աննա» ռուսական ամենամյա ուսանողական և դեբյուտային ֆիլմերի մրցույթի նախագահն է: 2003թ. Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրել է Բելինիի «Նորմա» օպերան, որը «Ոսկե դիմակ» փառատոնի ժամանակ արժանացել է 5 մրցանակի, այդ թվում «Լավագույն ներկայացում»: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում«Արևիկ» (1978թ.), «Որտեղ պետք է պառկել գետնին, այնտեղ» (1990թ.), «Մարդասպանը» (1993թ.), «Տեղ աշխարհի վրա» (2001թ.) և այլն:

Հանդես է եկել նաև որպես սցենարիստ, նկարիչ, երգահան: Արժանացել է մի շարք մրցանակների «Էմի», Չիկագոյի կինոընկերության և այլն: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների և ռեժիսորների միությունների անդամ է: Արժանացել է ՌԴ 2-րդ կարգի պետական մեդալի` հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Բնակվում է Մոսկվայում: