«Երիտասարդ, դու շատ առաջ կգնաս». միայն իմանաք՝ ինչ դեպքից հետո է ՀԵՆՐԻ ՖՈՐԴՆ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նման գովեստի խոսքեր ասել

Մանուկյանի հիմնած արհեստանոցն առաջին գործարքը (յոթ հազար դոլարի) կնքեց 1930 թվականին։ Հինգ տարի անց Masco Screw Products-ի շրջանառությունը հասավ 100 հազար դոլարի․․․

Հայ գաղթականի ձեռնարկությունը հայտնի դարձավ, երբ Ford Motor Company-ին նոր մոդելը մեկնարկելու համար անհապաղ մի բարդ դետալ էր հարկավոր, որը պետք էր սարքել 24 ժամվա ընթացքում։ Ոչ մի ընկերություն չհամաձայնեց այդ պայմանին։ Մանուկյանը կարողացավ, ինչի համար Հենրի Ֆորդը նրան գովեստի խոսքեր ասաց․ «Երիտասարդ, դու շատ առաջ կգնաս»։

Գործարարի գործունեության առանձնահատկությունն օգնում էր նրան ահռելի գումարներ վաստակել պատերազմի տարիներին, երբ մյուս ձեռնարկությունները փակվում էին․ Masco Screw Products-ը հսկայական պետպատվերներ էր ստանում։ Դրանից բացի, Ford Motors-ի համար շարժահաղորդման դետալներ էր սարքում, իսկ Chrysler-ի պատվերով փոխանցման տուփի չափազանց բարդ գլան էր պատրաստում, ինչը չէին կարողանում անել մյուս արհեստանոցները։

Այսօր Masco Screw Products-ը հոլդինգ է, որի մեջ մի քանի տասնյակ ընկերություն կա։ Տարեկան շրջանառությունը մոտ տասը միլիարդ դոլար է։ Կորպորացիան գլխավորում է հիմնադրի որդին` Ռիչարդը։

Ալեք Մանուկյանի մահից հետո 1996 թվականին բրիտանական Independant-ը մահախոսական էր հրապարակել և նշել, որ այն պահին ընկերության շրջանառությունը մոտ երեք միլիարդ դոլար է կազմում, որից 700 միլիոնը բաժին է ընկնում ծորակներին։