Գիտե՞ք թե ով է եղել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի եղբայրը, ով արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման.

Կինոօպերատոր ԳԱՐՈՒՇ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ ծնվել է Երևանում: Եղել է կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի եղբայրը: 1923թ-ից եղել է Վրաստանի կինոստուդիայի, 1925թ-ից` Հայկինոյի օպերատոր:

Որպես կինօոպերատոր հանդես է եկել «Տասնվեցերորդը» (1928թ.), «Մեքսիկական դիպլոմատներ» (1932թ.), «Գիքոր» (1934թ.), «Դավիթ Բեկ» (1944թ., Դ.Ֆելդմանի հետ) և այլ ֆիլմերում:

1944թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: