«Մի անգամ Մեքսիկայում դժվարին կացության մեջ հայտնվեցի։ Վերցրի գիրքն ու սկսեցի փնտրել հայկական որեւէ անուն…». ՀԱՅԻ ԲԱԽՏԸ

Հայ անվանի կինովավերագրող Պասկալ Մանուկյանի կյանքի մասին կարելի է անվերջ խոսել: Նա դեռ հիշում է կոտորածի մասին պատմությունները, որ լսել է մանկության տարիներին, երբ երկու շաբաթը մեկ՝ կիրակի օրերին, եղբայրների ու քույրերի հետ գնում էր Արաքսի տատի տուն։  Տատը Պասկալին տանում էր Փարիզի Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցի, որ երեխան մոտ լինի հայկական մշակույթին ու ավանդույթներին։

Պասկալը մոտ 19 տարեկան էր, երբ թողեց ընտանեկան օջախը եւ ութ ամիս անցկացրեց Ամազոն գետի ավազանում։ Նա կարող էր գնալ Ալյասկա, ինչպես եւ մտադրվել էր, բայց, իրականում, գրպանները դատարկ՝ նրան արկածներ էին հարկավոր։ Կյանքի վաղ փուլի այդ ճամփորդություններում նրա ազգանունն օգտակար էր լինում։

«Մի անգամ Մեքսիկայում դժվարին կացության մեջ հայտնվեցի։ Վերցրի հեռախոսագիրքն ու սկսեցի փնտրել հայկական որեւէ անուն։ Սա վերածվեց յուրահատուկ մի ծեսի։ Դրանից հետո ուր էլ գնայի՝ այս ձեւով լավ ընդունելություն էի գտնում»,- ժպտալով պատմում է նա։ Այդպես աշխարհով մեկ իր բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում Պասկալն այնպիսի կապեր ու հարաբերություններ ստեղծեց, որոնք մինչ օրս հարստացնում են նրա կյանքը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/: