ՀԱՅԸ, ով աշխարհի տարբեր երկրներում մեծ կապեր ունի. նա աշխատում է պատերազմնական գոտում.

Աշխարհով մեկ իր բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում հայ անվանի լրագրող Պասկալ Մանուկյանը այնպիսի կապեր ու հարաբերություններ ստեղծեց, որոնք մինչ օրս հարստացնում են նրա կյանքը։ Լինելով Կամբոջայի ցեղասպանության ականատեսը՝ ցեղասպանությունը վերապրածների թոռը գտնում էր զոհերին մխիթարելու համար անհրաժեշտ բառերը։

Նա աշխատում է պատերազմների գոտում ու այդ ամեն տառապանքներին, դաժանություններին ականատես է լինում սեփական աչքերով: Իր առաջին վավերագրությունը նա նկարահանել է լրագրող ընկերոջ հետ, Աֆղանստանում: Այնտեղ նա հանդիպում է Բեռնար Քուշներ անվամբ ֆրանսիացի մի երիտասարդի, որը մարդասիրական ոլորտի աշխատող էր «Բժիշկներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունից եւ մի քանի տարի անց բավականին հայտնի մարդ դարձավ։

«Դաշտային հոսպիտալ ստեղծելու համար նա օգնություն էր փնտրում։ Գտանք մի քանի մարդու, որոնք շատ օգնեցին մեզ։ Այդ օրերից ի վեր Բեռնարն իմ լավ ընկերն է»,- նշում է Պասկալը։ 1984 թվականին իր ծննդյան օրը նա հոր հետ առաջին անգամ մեկնեց Հայաստան։ Ապրիլի 24-ն էր։ Այս պատկերն ամբողջացնելու համար Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը նա Հայաստան եկավ երկու երեխաների՝ Մերիլի եւ Վահեի հետ։ Նորավանքի մոտ գտնվող քարայրներից մեկում նրանք թողեցին Պասկալի հոր նկարը՝ ի հիշատակ անցյալի։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/: