Արդեն 30 տարուց ավել փիլիսոփայությամբ զբաղվող ՀԱՅը, ում ճանաչում է ամբողջ աշխարհը

Հայ նշանավոր փիլիսոփա Մարկ Նշանեանի մասին է մեր այս հոդվածը: Նա արդեն 30 տարի է ինչ փիլիսոփայությամբ է զբաղվում: Իր աշխատությունները գրում է ֆրանսերեն, հայերեն, և անգլերեն, որն ուսանել է ԱՄՆ-ում: Մարկը փիլիսոփա է եւ գերմանագետ, բայց ինքն իրեն առաջին հերթին համարում է «ճանապարհորդող դասախոս»: Մարկը լեզվաբանության եւ հայ գրականության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Փարիզում, Վիեննայում, Երուսաղեմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բեյրութում եւ վերջերս՝ Ստամբուլում:

1995-2007 թվականներին Մարկ Նշանեանը դասախոսում էր Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք): Նրա փիլիսոփայական հայեցակարգը մոտ է ֆրանսիացի մտածող Ժակ Դերիդայի տեսություններին: Ներկայում Մարկը GAM ամսագրի գլխավոր խմբագիրն է:

Հայկական վերլուծական այս պարբերականը նա հիմնել է 1980 թվականին եւ այստեղ հրապարակել իր գլխավոր հետազոտությունը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ գրողների մասին, որոնք սեփական լեզվով նկարագրել են աղետի եւ արտաքսման իրենց փորձը: Մարկի նախաձեռնությամբ լույս է տեսել նաեւ համատեղ հետազոտությունների շարք, որը միավորում է քննադատական հոդվածներ եւ ժամանակակից ու նորագույն փիլիսոփայական աշխատությունների հայերեն թարգմանություններ: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: