«Տատիկս իր մատանին նվիրեց ինձ, երբ նրան հիվանդանոց տարան. Մատանու վրա փորագրված էր պապիս անունը». մի հայի կյանքի պատմություն

Հայ մեծագույն լեզվաբանների ու փիլիսոփաների շարքում իր ուրույն տեղն ունի Մարկ Նշանեանը: Նա հարցազրույցներից մեկում ասել է. «Հայրս իր տաղանդը ժառանգել է նախնիներից: 1920-ին՝ 20 տարեկանում, նա եկել է Ֆրանսիա եւ սկսել է հաճախել գյուղատնտեսական ճեմարան: Ճարտարապետական գծագրեր ստեղծելու հիանալի ունակություններ ուներ: Հատուկ կրթություն չունենալով՝ մի քանի տուն է կառուցել Փարիզի հյուսիսում,- պատմում է Մարկը,- հայրս մահացել է 1957-ին, երբ ես 11 տարեկան էի: Դրանից հետո իմ ու եղբորս դաստիարակությամբ զբաղվում էին մայրս ու տատիկս»:

Վերջինս սերում էր Ամասիայից, նրա անունը Փերուզ Մամուրյան էր, ամուսնական ազգանունը՝ Եփրեմյան: Տարիներ շարունակ Մարկ Նշանեանը կրում էր նրա ամուսնական մատանին:«Տատիկս ինձ այդ մատանին նվիրել է 1977-ին, երբ նրան հիվանդանոց տարան, եւ նա հասկացավ, որ այնտեղից չի վերադառնա: Մատանու վրա փորագրված էր նրա ամուսնու անունը»:

Փերուզն ու Հովհաննես Եփրեմյանն ամուսնացել են 1912-ին: Հովհաննեսը բնակվում էր ԱՄՆ-ում: «Տատիկս Վիկտորյա անունով քույր ուներ, ընտանիքում նրան Վիկտոր էին կոչում: Արտաքսման ժամանակ նա 16 տարեկան էր: Նրա ճակատագիրն այդ ժամանակաշրջանի համար արտառոց չէր. ընտանիքի փրկության դիմաց բարեկամները Սիվասում նրան վաճառեցին գավառի կառավարչին՝ քայմաքամին»,- պատմում է նա: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: