«Եկեղեցում այրվել կամ ինքնակամ մեռնել». Դեպք ՀԱՅԻ կյանքից, որ կցնցի շատերիդ

Աշխարհահռակ, մեծագույն հայ փիլիսոփա Մարկ Նշանյանը Ցեղասպանություն տեսած ընտանիքի ժառանգ է: Նրա տատն ու պապը հրաշքով են փրկվել ու նրանց շնորհիվ մինչև հիմա շարունակում է գոյատևել մի ամբողջ գերդաստանի պատմություն:

Ցեղասպանության տարիներին Մարկի տատիկն ու նրա քրույրը ճակատագրի բերումով հայտնվել էին Ատլանտյան օվկիանոսի տարբեր կողմերում: 1919 թվականին Փերուզը, Հովհաննեսն ու նրանց դուստր Սիլվին վերադարձել են Մարզեւան եւ այնտեղ բնակվել երկու տարի:

«1921-ի հուլիսին թուրքերի հարձակման ժամանակ Մարզեւանում պապիս սպանել են: Այդ ժամանակ հիմնական թիրախը հույներն էին, բայց ձեռքի հետ ոչնչացնում էին նաեւ հայերին,- պատմում է Մարկը,- զինվորները կանանց եւ երեխաներին փակել էին եկեղեցում, որը պատրաստվում էին վառել:

Բարեկամները մայրիկիս ցիանիդի հաբ էին տվել, որ կարողանար առանց տառապանքի մահանալ: Սակայն եկեղեցին այդպես էլ չվառվեց, իսկ մայրս թույնն արդեն ընդունել էր: Մահից խուսափելու համար պետք է չքներ, այդ պատճառով հաջորդ երեք օրվա ընթացքում նրան թույլ չէին տալիս աչքերը փակել: Սա միակ պատմությունն էր, որի մասին մայրս պատմում էր»:

Վերջապես 1922-ին նրանք հայտնվում են Կոստանդնուպոլսում, այնտեղից՝ 1925-ին տեղափոխվեցին Հալեպ, որտեղ բնակվում էր Մարկի տատիկի ավագ քույրը: Հետագայում ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա ու շարունակում ապրել հանուն բազում անմեղ զոհերի: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: