Նշանեանների ընտանիքի հայտնի դեմքը, ով պայքարում է Ցեղասպանությունը չճանաչող մարդկանց վտանգավոր մտքերի դեմ

Հայ մեծագույն փիլիսփոա Մարկ Նշանեանի հայանպաստ գործունեության մասին կարելի է անվերջ խոսել: Փիլիսոփան աշխատում էր «հումանիստական լեզվաբանության» ստեղծման ուղղությամբ: Իր առանցքային աշխատություններից մեկում նա ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը չճանաչող մարդկանց վտանգավոր դատողությունները եւ ընթերցողին զգուշացնում է բազմաթիվ ծուղակների մասին:

Նշանեանների ընտանեկան բնօրրանը Կապադովկիայի հին Կեսարիան է՝ ներկայիս Կայսերին: 1900 թվականին այս քաղաքում է ծնվել Մարկի հայր Բարսեղը: Ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվում էր որմնանկարչության շնորհքը: Պատմում էին, որ Բարսեղի նախնիներից մեկը նկարազարդել է սուլթանի Թոփքափը պալատը:

1915-ին նրա երկու եղբայրները մեկնել են ծառայելու օսմանյան բանակում, մեկը որպես բժիշկ, մյուսը՝ դեղագործ: Այդպիսով ընտանիքը խուսափել է արտաքսումից եւ հիմնվել է Կոնիայում: Բարսեղի քույրը՝ Զարուհին, ամուսնացել է Հակոբ Տեր-Հակոբյանի՝ պոլսեցի մի հայի հետ: Հետագայում նա Փարիզում տպագրատուն է բացել, որը հայտնի է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակվող հայ մտավորականների շրջանում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: