«Ծանոթներս շատ լավ էին հայերեն խոսում, իսկ ես չգիտեի. ինձնից 10 տարի պահանջվեց այն սովորելու համար». հայտնի ՀԱՅ փիլիսոփայի պատմությունը

Աշխահով մեկ մեծ ճանաչում վայելող, Ցեղասպանություն տեսած ընտանիքի որդի Մարկ Նշանեանի կյանքը հետաքրքիր զարգացումներ է ունեցել: Իր տված հարցազրույցներից մեկում նա պատմել է իր մանկության ու ընանիքի մասին: «Մենք գիրք չունեինք: Վերցնում էինք հորաքրոջս՝ Տեր-Հակոբյանների ընտանիքից»,- ասում է նա:

Հայերեն Մարկն սկսել է սովորել դեռ մանուկ հասակից: Նա հիշում է «փարթամ մորուքով» տարեց դասատուին, որը լեզվի դասեր տալու փոխարեն տղային պատմում էր հայոց պատմության մասին: Հետագայում՝ 20 տարեկանում, Մարկը կրկին բացեց հայերենի բառարանը: Այդ ժամանակ նա հայ ուսանողների եվրոպական միավորման անդամ էր: Այդ ուսանողներից ոմանք հետագայում դարձան հայկական սփյուռքի փայլուն ներկայացուցիչներ:

«Ոմանք սերում էին Մերձավոր Արեւելքից: Նրանք շատ լավ էին հայերեն խոսում: Ես մտածեցի. «Իսկ ինչո՞ւ ես էլ չփորձեմ»: Նրանց պես հայերեն գրել սովորելու համար 10 տարի պահանջվեց»,- նշում է Մարկը: Նշանեանը միշտ սփյուռքահայերի շրջապատում է ապրել եւ նրանց համար գրել իր ստեղծագործությունները, սակայն աստիճանաբար սկսել է գիտակցել, որ իր հիմնական ընթերցողները գտնվում են Հայաստանում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: