«Պատանեկության տարիներին չէի մտածում, որ ռեստորանային ցանցի սեփականատեր կդառնամ». հայուհու հաջողության պատմությունը

Ձեզ ենք ներկայացնում Ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ Ալիս Կամակյանի կյանքի պատմությունը: «Մեր հյուրասենյակը միշտ մարդաշատ էր,- պատմում է Ալինը,- Մուսա լեռան ստորոտին ծնված մարդիկ նախընտրում էին մեր տանը հանդիպել եւ շփվել: Ես նրանց «մորաքույր» եւ «քեռի» էի կոչում եւ կարծում էի, որ նրանք բոլորը մեր բարեկամներն են: Մեզ այդպես էին դաստիարակում: «Բոլոր հայերը բարեկամներ են»,- ասում էին ծնողներս»:

Ավագ Կամակյանը, որը Բեյրութի «Սեն-Ժորժ» հյուրանոցում ավագ մատուցող էր, կարողանում էր շատ լավ սպասարկել հյուրերին եւ անթերի սեղան գցել, իսկ Վարդուհին խոհարարական արվեստի գլուխգործոցներ էր ստեղծում: Նա հիանալի գիտեր Մուսա լեռան ավանդական խոհանոցները:

«Ես հաճախ օգնում էի մայրիկին պատրաստելիս,- ասում է Ալինը,- այն ամենը, ինչ կապված է խոհանոցի եւ հյուրասիրության հետ, ինձ միշտ շատ դուր է եկել: Սակայն պատանեկության տարիներին չէի մտածում, որ ռեստորանային ցանցի սեփականատեր կդառնամ: Այդ տարիքում ինձ ֆինանսներն էին գրավում»:

Համալսարանն ավարտելով՝ Ալին Կամակյանը դառնում է հաջողակ ֆինանսիստ: Նրա գործարար կարիերան բավականին լավ էր դասավորվում. Ալինի հիմնադրած IIC Sarl բրոքերային գրասենյակը 90-ական թվականների վերջին հայտնվել էր Լիբանանի լավագույնների տասնյակում: Իսկ Կամակյանին պատկանող GM Insurance & Investment Consultant IIC ապահովագրական ընկերությունը մինչ օրս բավականին լավ եկամուտ է բերում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/: