«Մի բավարարվեք միջին արդյունքով։ Միշտ կատարելության ձգտեք». գիտե՞ք՝ ինչ քայլի դիմեց ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որպեսզի ծորակները լավ աշխատեին

 1929 թվականին Հարի Աճեմյանի օգնությամբ Ալեք Մանուկյանը բացեց սեփական արհեստանոցը՝ Masco Screw Products-ը։

Մանուկյանի հիմնած արհեստանոցն առաջին գործարքը (յոթ հազար դոլարի) կնքեց 1930 թվականին։ Հինգ տարի անց Masco Screw Products-ի շրջանառությունը հասավ 100 հազար դոլարի․․․

Հայ գաղթականի ձեռնարկությունը հայտնի դարձավ, երբ Ford Motor Company-ին նոր մոդելը մեկնարկելու համար անհապաղ մի բարդ դետալ էր հարկավոր, որը պետք էր սարքել 24 ժամվա ընթացքում։ Ոչ մի ընկերություն չհամաձայնեց այդ պայմանին։ Մանուկյանը կարողացավ, ինչի համար Հենրի Ֆորդը նրան գովեստի խոսքեր ասաց․ «Երիտասարդ, դու շատ առաջ կգնաս»։

Գործարարի գործունեության առանձնահատկությունն օգնում էր նրան ահռելի գումարներ վաստակել պատերազմի տարիներին, երբ մյուս ձեռնարկությունները փակվում էին․ Masco Screw Products-ը հսկայական պետպատվերներ էր ստանում։ Դրանից բացի, Ford Motors-ի համար շարժահաղորդման դետալներ էր սարքում, իսկ Chrysler-ի պատվերով փոխանցման տուփի չափազանց բարդ գլան էր պատրաստում, ինչը չէին կարողանում անել մյուս արհեստանոցները։

Այսօր Masco Screw Products-ը հոլդինգ է, որի մեջ մի քանի տասնյակ ընկերություն կա։ Տարեկան շրջանառությունը մոտ տասը միլիարդ դոլար է։ Կորպորացիան գլխավորում է հիմնադրի որդին` Ռիչարդը։

Ալեք Մանուկյանի մահից հետո 1996 թվականին բրիտանական Independant-ը մահախոսական էր հրապարակել և նշել, որ այն պահին ընկերության շրջանառությունը մոտ երեք միլիարդ դոլար է կազմում, որից 700 միլիոնը բաժին է ընկնում ծորակներին։

Հենրի Ֆորդը չէր սխալվել, երբ գովել էր սկսնակ գործարարին։ Հասկացավ, որ նոր խառնիչը չունի միջադիրներ, որոնք այն ժամանակ ամենախոցելի դետալն էին, և նա համաձայնեց փորձնական խմբաքանակի համար դետալներ պատրաստել։ Ծորակներն արագ գնեցին, բայց նույնքան արագ վերադարձրին, քանի որ կա՛մ ջուրը չէին խառնում, կա՛մ ջուր էին բաց թողնում։ Կալիֆոռնիացի սանտեխնիկները դրանք նույնիսկ անվանեցին «միձեռանի ավազակներ»։ Ուրիշ մեկն այստեղ երևի վերջակետ կդներ, բայց ոչ Մանուկյանը։

Լինելով տաղանդավոր տեխնոլոգ` նա սկսեց ինքնուրույն կատարելագործել խառնիչները։ Առաջին գնորդների համար սեփական ձեռքերով տեղադրեց դրանք ու մի քանի ամիս շարունակ, գործիքները բեռնախցիկի մեջ լցրած, շրջեց հաճախորդների տներով՝ թերություններն ու բացթողումները տեղում շտկելու համար։ Եվ 1954 թվականին հենց ծորակները դարձան նրա ընկերության հիմնական արտադրանքը։ Գործարարն այդ ծորակներն անվանեց Delta ու այլևս երբեք չփոխեց ՛ անունը, ո՛չ խառնիչների տեսքը, ո՛չ էլ հիմնական մասի սկզբունքային կոնստրուկցիան։

«Մի բավարարվեք միջին արդյունքով։ Միշտ կատարելության ձգտեք», — սիրում էր կրկնել Մանուկյանը։ Ռիչարդը հիշում է, որ հայրը կարող էր նյութերը ժամերով եփել կաթսայում, որի մեջ սովորաբար ճաշն էր եփվում, որպեսզի տեսներ՝ ինչպես են դրանք բարձր ջերմությանը դիմանում։ Ու այնքան էր տարվում, որ երբեմն ապուրի ափսեի մեջ կարելի էր դեֆորմացված պլաստիկի կտոր գտնել։

Բիզնեսի նոր ուղղությունն այնքան արագ զարգացավ, որ 1961 թվականին Մանուկյանը գնեց Peerless Industries մրցակից ընկերությունը։ Այդ տարում էլ նրա ընկերությունը վերանվանվեց ու դարձավ Masco։ Մեկ տարի անց ընկերության բաժնետոմսերը հայտնվեցին ամերիկյան արժեթղթերի բորսայում։ Իսկ 70-ականներին հայտնվեց Fortune 500-ի ցուցակում։

Հիմա Masco ընկերության բաժնետոմսերի 7%-ն է Մանուկյանների ընտանիքինը, ինչը բավարար է ընկերությունը հսկելու համար ու նախագահությունը ժառանգաբար փոխանցելու համար։