«Մայրս կաթոլիկ քահանա էր կանչել, բայց հայրս հայ քահանա էր ուզում… 15 րոպե անց հայրս հոգին ավանդեց. նա ուզում էր լսել հարազատ մայրենին». ՀԱՅ լրագրողի պատմությունը

Հայտնի հայ լրագրող Պասկալ Մանուկյանը հայտնի է ամբողջ աշխարհին: Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ է։ Իր վերջին վիպակում, որը կոչվում է «Ափ նետվածները» (Les Echoués), նա մեկ այլ տեսանկյունից է դիտարկում անօրինական ներգաղթի խնդիրը։ Պասկալի առաջին գիրքը, որը կոչվում է «Համբերանքի պտուղը», նրա ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է Հայկական հարցին։

«Սատանան ափի մեջ» գիրքը պատմում է նրա՝ որպես պատերազմական լրագրողի հիշողությունները։ Պասկալի հորական պապ Մկրտիչ Թաքյանը, հայտնի է նաեւ Հայկազ անվամբ, ծագումով Կիլիկիայի Մարաշ քաղաքից էր։ Նա փրկվել էր քրդերի շնորհիվ, մեկնել Հունաստան եւ պատահաբար հայտնվել մահացած մի կնոջ կողքին, որի գրպանում փաստաթղթեր կային՝ Աիդա Մանուկյանի անվամբ։ Այդպես նա մեկնում է Ֆրանսիա՝ աշխատելու։

«Առաջին գիրքս մորս դուր չեկավ, ու նա ի վերջո ինձ ասաց, որ դա իրեն մեծ ցավ է պատճառել։ Հայրս վեց տարի առաջ էր մահացել՝ երկարատեւ տառապանքներից ու հոգեվարքից հետո։ Մայրս կաթոլիկ քահանա էր կանչել, բայց հայրս ասաց, որ հայ քահանա է ուզում։ Հիվանդանոցում մեծ իրարանցում եղավ, հայ հոգեւորականը եկել էր իր խաչով, երգերով ու վեղարով… 15 րոպե անց հայրս հոգին ավանդեց. նա ուզում էր լսել հարազատ մայրենին»,- հիշում է Պասկալը։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/: