Մի ՀԱՅԻ պատմություն, ով սեփական աչքերով տեսել է մահն ու մարդկանց տառապանքները

Պասկալ Մանուկյանը մի հայ է, ում կյանքը լեփ-լեցուն է ամեն տեսակի արկածներով։ Նա հայտնի լրագրող ու կինովավերագրող է: Ցեղասպանությունը վերապրածների թոռը տասնամյակներ շարունակ շրջագայել է աշխարհով՝ նա սեփական աչքերով տեսել է մահն ու մարդկանց տառապանքը։

«Բոլոր մասնագիտություններից ես ընտրեցի լրագրությունը, իսկ լրագրության ոլորտից՝ հակամարտությունները։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու, բայց այդ ամենն իմ էության մեջ է։ Տեսածս ամեն մի խոշտանգումն ինձ վերադարձնում էր ընտանիքիս ճակատագրին ու հայության ողբերգությանը։ Իմ իսկ պատմության բացերն ինձ ստիպում էին լրացնել ուրիշներինը։ Մենք ոչինչ չենք անում հենց այնպես, երբե՛ք»,- ասում է նա։

Այս տողերի հեղինակը տառապած մարդ չէ, նա ընդամենը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է՝ Պասկալ Մանուկյան անունով, և ծնվել է 60 տարի առաջ, ապրիլի 24-ին։ 1989 թվականին նա մասնակցել է լրատվական CAPA գործակալության ստեղծմանը, սկզբում՝ որպես վիդեոլրագրող, իսկ հետո որպես խմբագրակազմի տնօրեն։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ է։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/: