Այս ՀԱՅԸ հեղինակել է ծաղրանկարներ, «Ճանաչիր քո հայրենիքը» խաչբառերը, գլուխկոտրուկներ, բառախաղեր, գաղտնագրեր պարունակող խաղ-գրքեր. Գիտեք թե ով է ՆԱ.

Գրաֆիկ, ծաղրանկարիչ ՑՈԼԱԿ ՂԱՆԴԻԼՅԱՆ կամ Ցոլակ Կանթեղ ծնվել է 1943թ. հունիսի 24-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ս.Մերկուրովի անվան կերպարվեստի դպրոցում, աշակերտել է գեղանկարիչ Հակոբ Անանիկյանին, ապա ուսումը շարունակել Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան» «Դպրություն», «Ոզնի», «Կանչ» (նախկինում «Պիոներ կանչ») և այլ պարբերականների, ձևավորել է գրքեր, թերթեր (շուրջ 500), «Զորավար Անդրանիկ» թանգարանը:

Հեղինակել է նաև ծաղրանկարներ, բնանկարներ, դիմանկարներ, «Ճանաչիր քո հայրենիքը» խաչբառեր, գլուխկոտրուկներ, բառախաղեր, գաղտնագրեր պարունակող խաղ-գիրքը: 2013թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության ոսկե մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: