ՄԵԾԱՏԱՌՈՎ ՀԱՅ, ով մերժելով Գերմանիայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնի առաջարկը, վերադարձել է Հայաստան ու դարձել մեր ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր

Հայ նշանավոր դիրիժորների ու կոմպոզիտորների շարքում իր յուրահատուկ տեղն ունի Օհան Դուրյանը: Նա ղեկավարել է աշխարհի ավելի քան 100, այդ թվում՝ Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» նվագախմբերը: Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ գործերի առաջին մեկնաբանը: Նրա դիրիժորական անհատականությանը բնորոշ են եղել կատարման հուզականությունը, խտությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման ինքնատիպությունը:

Գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ա.Իսահակյանի, 1945թ.), 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար (1952-53թթ), օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով (1955թ.), «Կոմիտասական» 2 սիմֆոնիկ սյուիտ (1962թ., 1971թ.) և այլ երկեր: 1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնների առաջարկը, նորանկախ Հայաստանի նախագահի և մշակույթի նախարարության հրավերով, վերադարձել է Հայաստան:

1998-2001թթ եղել է նաև Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: 2002թ. դիրիժորը մեկնել է Մոսկվա` ստանձնելով Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը: Ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն, իսկ 2008թ. կրկին վերադարձել է հայրենիք և միացել ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը:

1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1996թ. պարգևտրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 1997թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով, 1998թ.՝ Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի կոչումով: Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: