Երուսաղեմի առաջին հայկական երգչախմբի ստեղծողը, ում Վազգեն Առաջին Վեհափառը անձամբ է հրավիրել Հայաստան

Հայ անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի մասի կարեի է անվերջ խոսել: Նրա կյանքը այնքան հագեցած է եղել, որ հնարավոր չէ այդքանը ներկայացնել մեկ հոդվածում: 1939թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և մինչ 1941թ. մասնակցել երաժշտական անհատական դասընթացների: 1939-45թթ սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի Յոզոֆ Գրինտալի կոմպոզիցիայի և Ջորջ Սինգըրի դիրիժորական արվեստի բաժններում, որին զուգահեռ, սովորել է երգեհոն նվագել:

1946թ. մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու նպատակով: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ: Փարիզում պարբերաբար ղեկավարել է տեղական նվագախմբերը: Բեթղեհեմում դասավանդել է անգլերեն, արաբերեն, երաժշտություն: Արաբերեն է դասավանդել Սբ. Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում: Ստեղծել է Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1957թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է Հայաստան: 

1967-74թթ և 1991-94թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 1971-72թթ և 1999-2002թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը, 1987-90թթ՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

Համերգային ծրագրերում, եվրոպական դասական հեղինակներից բացի, ընդգրկել է նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի և ուրիշների սիմֆոնիկ գործերից: Նրա ղեկավարությամբ արտերկրում ելույթ են ունեցել բազմաթիվ հայ երաժիշտներ ու երգիչներ (Ժան Տեր-Մերկերյան, Լուիզա Պոզապալյան, Վահան Միրաքյան և ուրիշներ):