ՀԱՅ, ում ստեղծագործությունները մինչ օրս հնչում են Միացյալ Նահանգների ազգային ռադիոյով. նրա գործերի մի մասը այսօր հիթեր են աշխարհահռչակ ջազմենների նվագացանկում

Այս հոդվածում խոսելու ենք նշանավոր հայ ջազմեն-դաշնակահար Գարի Քյոսայանի մասին: «Իմ հաջողությունը եկավ Միացյալ Նահանգներից։ 1995-ը շատ կարևոր տարեթիվ էր ինձ համար. առաջին անգամ հանդիպեցի Շառլ Ազնավուրին, ծանոթացանք, մտերմացանք, ինձ հրավիրեց իր երեկոյին նվագելու, և այդ ընկերությունը տևեց երկար տարիներ։ 2005-ին Ազնավուրը իր ներկայությամբ պատվեց իմ երևանյան համերգը»,-ասել է տաղանդավոր հայը:

Դաշնակահարը հպարտությամբ նշում է, որ նույն 95-ին Բևերլի Հիլզի հսկայական եկեղեցիներից մեկում, որտեղ դասական երգեհոն կար, համերգին հնչեց իր հեղինակած կոնցերտը երգեհոնի համար, ինչպես նաև լավագույն ստեղծագործությունները՝ «For You», «Silence», «Apricot tree» («Քեզ համար», «Լռություն», «Ծիրանի ծառ»), որոնք այսօր հիթեր են աշխարհահռչակ ջազմենների նվագացանկում։

Իսկ «Promising day»-ը («Խոստումնալից օր») մինչ օրս հնչում է Միացյալ Նահանգների ազգային ռադիոյով։ Քյոսայանը խոստովանում է` ցավոք, ոչ բոլորը գիտեն, որ հեղինակը հայ է, և հեղինակային իրավունքի հետ խնդիրներ կան, սակայն վստահ է, որ այդ հարցերը կհարթվեն։ Նծենք, որ Գարին իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թվականից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն: