ՀԱՅ, ով եղել է հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը. Հանդես է եկել Բաթումի, Թիֆլիսի, Տաշքենդի, Խարկովի, Կազանի, Ուֆայի, Բաքվի.

Բալետի արտիստ, պարուսույց ԻԼՅԱ ԱՐԲԱՏՈՎ կամ Եղիա Յաղուբյան ծնվել է Թիֆլիսում: Եղել է հայ ազգային բալետի հիմնադիրներից: 1916-21թթ սովորել է Թիֆլիսի Մ.Պերինիի բալետի ստուդիայում: 1922-38թթ եղել է Բաթումի, Թիֆլիսի, Տաշքենդի, Խարկովի, Կազանի, Ուֆայի, Բաքվի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոնների արտիստ, բալետմայստեր:

1938-58թթ (ընդմիջումներով) եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Երջանկություն» (Գաբո), Գլիերի «Կարմիր կակաչ» (Լի Շանֆու) և այլն: 

Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Երջանկություն», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (երկուսն էլ` 1939թ.), «Խանդութ» (ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության, 1945թ.), Գլիերի «Պղնձե հեծյալը» (1949թ.), Գ.Եղիազարյանի «Սևան» (1956թ.), Է.Հովհաննիսյանի «Մարմար» (1957թ., Զ.Մուրադյանի հետ) և այլ բալետներ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: