Եվրոպայում լավագույն հայ փոփ-երգիչը, ով Փարիզում արժանացել է «Ոսկե բարձրախոս» մրցանակի

ՀԱՅ Երգիչ, երգահան ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ ծնվել է 1946թ. հունիսի 24-ին, Ստամբուլում: Սովորել է տեղի Մխիթարյան վարժարանում, որը կիսատ է թողել երգի պատճառով: Հիմնականում ինքն է գրել իր երգերը: Հեղինակել է ավելի քան 30 մանկական երգեր: Ճանաչվել է Եվրոպայում լավագույն հայ փոփ-երգիչ:

Նրա երգացանկում ընդգրկված են հայկական, իտալական և ֆրանսիական երգեր: Թողարկել է 24 ձայնասկավառակ«Յորգանցը երեխաների համար» (1992թ.), «Հայաստան» (2006թ.), «Լավագույնը» (2007թ.) և այլն: Լավագույն հիթերից են «Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երևան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ» և այլն: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, հայ երեխաների համար հանդես է եկել ավելի քան 100 համերգային ծրագրով:

1967թ. Փարիզում արժանացել է «Ոսկե բարձրախոս» մրցանակի: 2008թ. Մոսկվայի հայկական «Կարոտ» փառատոնի շրջանակներում արժանացել է ոսկե մեդալի: 1976թ. Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում բացել է «Cappadocia» ռեստորանը: 1980թ. Փարիզի կենտրոնում՝ Սուրբ Գևորգ փողոցում բացել է երկրորդ ռեստորանը, որտեղ հաճախ ելույթներ է ունեցել: