Աշխարհաբար լեզվով առաջին պարբերականի ՀԱՅ հեղինակը. ճանաչե՛ք մեր մեծերին

Արձակագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԻՍԱՐՅԱՆԸ ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել Է ծննդավայրում: Եղել Է ուսուցիչ: 1851թ-ից Կ.Պոլսում հրատարակել է «Բանասեր» պարբերագիրք-ժողովածուն, որի նպատակն էր «լուսավորություն, կրթություն քարոզել, ազգային առաջադիմություն առաջնորդել»:

«Բանասեր» հանդեսը աշխարհաբար լեզվով առաջին պարբերականն էր, որը 1852թ. դադարել Է լույս տեսնել: Գրողը ձեռնամուխ է եղել «Ժուռնալ Ազիատիկ դը Կոնստանտինոպլ» («Journal Asiatique de Constantinople») ֆրանսալեզու պարբերականի հրատարակությանը:

Նրա «Խոսրով և Մաքրուհի» (1851թ.), «Նեոն կամ Կատարած աշխարհի» (1867թ.) վեպերը, կրոնաբարոյախոսական ու սենտիմենտալ-հայեցողական գաղափարախոսությամբ հանդերձ, դասվում են հայ ռոմանտիկական գրականության ուշագրավ գործերի շարքը: Լույս է ընծայել նաև «Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը» (1847թ.), «Դիւան», որ է տաղարան» (1871թ.) գրքերը: Մահացել է Կոստանդնուպոլսում: