«Ինքը՝ ԱՆՎԱՆԻ ռեժիսոր, եղբայրը՝ ԼԵԳԵՆԴԱՐ դերասան». մեծանուն ՀԱՅ, ով եղել է «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլ սիրված ֆիլմերի ռեժիսորը

Հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի եղբայրը: Դերասանական, ապա ռեժիսորական կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես ռեժիսոր «Հայֆիլմ» կինոստուդիայում, եղել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Ավելի քան 20 տարի դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (1995թ-ից` պրոֆեսոր), 2001թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ Պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ Պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ Պետական մրցանակ), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլն:

Թատրոնում բեմադրել է Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»«Ավերված քաղաքի մեղեդին», Գ.Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» և այլ պիեսներ: 2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է 2018 թվականի փետրվարի 28-ին, Երևանում: