«Պապս Անդրանիկի ջոկատում է կռվել, նրա սենյակում կախված էին Սոսե Մայրիկի ու Գեւորգ Չաուշի նկարները»․ արգենտինահայի պատմությունները

Արգենտինահայ ՊԵԴՐՈ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հայրական պապիկը՝ Պետրոսը, ծնունդով Բիթլիսից էր (ներկայիս Թուրքիայում) եւ զինվորական ծառայություն էր անցնում, երբ սկսվեցին անախորժությունները: Նշենք, որ Պետրոն Արգենտինայում զբաղվում է խտրականության ու ռասիզմի դեմ պայքարով։ Պետրոսը մասնակցեց «Բիթլիսի ճակատամարտ» անունով հայտնի գործողություններին՝ համալրելով Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայ կամավորականների շարքերը:

Տարիներ անց նրան հաջողվեց փախչել Հունաստան, որտեղ էլ ծանոթացավ ապագա կնոջ`Մարիա Էլմայանի հետ: Մարիան որբանոցում հայտնվելով՝ կարողացել էր փրկվել: Պետրոսն ու Մարիան յոթ տարի ապրեցին Աթենքի նավահանգստի մոտ, որտեղ եւ ծնվեցին նրանց առաջին երեք զավակները: Նրանցից երկուսը մահացան դժվար կենսապայմանների պատճառով:

«Հունաստանից գաղթեցին Արգենտինա, առանց իմանալու, թե ուր էին գալիս,— պատմում է Մուրադյանը,- պապս այդ իրադարձությունները չէր պատմում, ճնշված էր: Հաճախ կտեսնեիր նրան լալիս՝ առանց ակնհայտ պատճառի: Նա շատ երազներ էր տեսնում ու մղձավանջների մեջ ընկնում, գրեթե չէր հանգստանում եւ միշտ շատ լուրջ էր: Նրան չէր հաջողվում ազատվել ցեղասպանության հուշերից»:

Մայր hայրենիքից արմատախիլ լինելով՝ նա եկել էր Հարավային Ամերիկա եւ վերջապես ապաստան գտել: «Պապիկս Արգենտինայում գտավ խաղաղություն եւ հանգստություն, ինչը որ չուներ գրավված Հայաստանում,- նշում է Պեդրոն,- նրա սենյակում կախված էին Սոսե Մայրիկի եւ Գեւորգ Չաուշի նկարները»: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։