«7 հոգով թշնամու 79 զինվորի դեմ են կռվել ու մեծ մասին ոչնչացրել». ՀԵՐՈՍ Արկադին 3 զավակների հայր էր, զոհվեց կապիտանի կոչում ստանալու օրը

Արկադի Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի Հերոսներից է: Ծնվել է 1983 թվականին: 19 տարի ծառայել է Հայոց բանակում: Ծառայության 5 տարին անց է կացրել Մարտունիում, 5 տարի՝ Ճամբարակում, 2 տարի՝ Գյումրիում, 2 տարի՝ Ստեփանավանում, 1 տարի՝ Քարվաճառում: Ավագ լեյտենանտը պետք է դառնար կապիտան, չհասցրեց…

Սեպտեմբերի 28-ին չենթարկվելով նահանջ հրամանին՝ 7 հոգով քաջաբար կռիվ են տվել թշնամու 79 զինվորների դեմ, ոչնչացրել են 49 թուրքի, բայց ավաղ զոհվել են հենց Օմարի լեռներում… Հերոսը զոհվեց կապիտանի կոչում ստանալու օրը…

Արկադի Հովհաննիսյանը ամուսնացած էր, ունի 3 զավակներ` երկու դուստր, մեկ որդի։

Արկադին միշտ կրկնում էր՝ Լավ է ապրել մեկ օր ծաղկած, քան թառամած՝ հարյուր տարի:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…