«ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԳՐԱՎԻՉ Է, ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԶԻԼ Է»․ Վահե Բերբերյանի արմատների պատմությունը

Վահե Բերբերյանի հայր Րաֆֆին 1 տարեկան էր, երբ Սիրիայի Դեր Զոր անապատով մահվան երթի քշվեց իր մոր՝ Վահեի տատի հետ: Մինչ Բեյրութ գաղթելը երկուսն էլ հիմնավորվեցին Հալեպում, որտեղ էլ ծնվել եւ մեծացել է Վահեն: Նրա մոր ողջ ընտանիքն սպանվել էր ցեղասպանության ժամանակ:

Շատ ընտանիքներ խուսափում էին նոր սերնդին պատմել, թե ինչ սարսափների միջով են անցել, բայց Բերբերյանների տանն այդպես չէր. «Իմ դեպքում լրիվ հակառակն էր: Նրանք ասում էին. «Ահա թե ինչ է կատարվել, եւ եթե դա չհիշես, համարիր, որ դավաճանել ես մեզ: Երկար ժամանակ ես մեղքի մեծ զգացում ունեի, չնայած ոչինչ չէի արել»: Նրա տատիկի հատկապես ցնցող պատմություններից մեկն այն մասին էր, թե ինչպես է մահվան երթի ընթացքում երեք անգամ փորձել խեղդել Վահեի հորը, բայց Եփրատ գետն այնքան լիքն էր մարմիններով, որ նա չէր մահանում:

«Իմ հայ լինելը միշտ արժեք է եղել, միշտ, առանց բացառության, աշխատել է իմ օգտին»: Մշակույթն այնքան է ձուլված նրան. թվում է՝ նրա գործերում այն նրա ինքնության բնական հետեւանքն է, ոչ թե լսարանին գոհացնելու կամ անցյալում կատարվածի համար մեղքի զգացումից ազատվելու միջոց: Եվ նա օգտագործում է դա մեծ թեթեւությամբ՝ ցույց տալով, որ այն կարող է լինել ոգեշնչող՝ առանց ճնշելու, կարող է գունավորել հեռանկարն՝ առանց կուրացնող լինելու: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։