Ավստրալաիյում բնակվող ՀԱՅ օպերային երգչուհին․ նրա ձայնը հիացրել է բոլորին

Մեր հայրենակցուհի, օպերային երգչուհի Նատալի Արոյանն Ավստրալիայի լավագույն սոպրանոներից մեկն է: Ինչպես միշտ մերոնք փայլում են աշխարհով մեկ։ Համաշխարհային ճամփորդություններով ու բեմական հաջողություններով լի իր կյանքում նա շարունակում է հետաքրքվել իր հայկական արմատներով:

Բազմաթիվ այլ հայերի նման Արոյանի ընտանիքը նույնպես տուժել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված Հայոց ցեղասպանությունից: Մայրական կողմից նրա մեծ տատը՝ Պայծառ Ներսեսյան-Դեմիրճյանն ընդամենն ութ տարեկան էր, երբ կոտորածն սկսվեց։ Մի քանի օրվա ընթացքում նա կորցրեց ծնողներին, հարազատ եղբայրներին ու քույրերին, որոնք ոչնչացվեցին օսմանյան թուրքերի ձեռքով:

Ավելի ուշ Պայծառին գետն են նետել ու լքել, որ ջրասույզ լինի։ «Բարեբախտաբար, ինչ-որ մեկը լսել է նրա օգնության կանչերը ու փրկել»,- պատմում է Արոյանը: Կարճ ժամանակ անց Պայծառին տեղավորում են որբանոցում: Շատ չանցած՝ ամերիկացի միսիոներները նրան տեղափոխում են Հունաստանի մանկատներից մեկը: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։