«Երկկողմանի ծնողազուրկ էր, երբ ծառայության մեկնեց ու որոշեց ողջ կյանքը ՀԱՅՐԵՆԻՔԻՆ նվիրել». ՄԵՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ Տիգրանին սիրած աղջիկն էր սպասում

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, քանի որ ուզում ենք, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի, ուզում ենք, որ նրանց քաջագործությունների մասին բոլորն իմանան: Տղերքը, ովքեր անգամ մի վայրկայն չեն երկմտել ու գնացել են աձնազոհության, հավատում էին հայրենիքի վաղվա օրվան: Շատերն այդպես էլ տուն չեկան, շատերը հաշմանդամ վերադարձան, շատերն էլ դեռ գերության մեջ են, իսկ թիկունքում մենք նրանց կյանք ենք պարտք: Ուրեմն պիտի վառ պահենք բոլորի անունն ու ավարտին հասցնենք նրանց կիսատ թողած գործը:

Ուզում ենք, որ հայրենիքի անմար լույսերից ևս մեկին ճանաչեք. Տիգրան Սմբատի Ավետիսյան:

Տիգրան Սմբատի Ավետիսյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում։ Երկկողմանի ծնողազուրկ էր արդեն, երբ մեկնեց ժամկետային ծառայության։ Ծառայությունն անցկացրեց պատվով, ստացել էր բազում շքանշաններ և պատվոգրեր։

Ծառայությունն ավարտելուց որոշ ժամանակ անց ծառայության անցավ՝ որպես պայմանագրային զինծառայող՝ հետախույզ։ Այդ ժամանակ էլ ստացել էր բազմաթիվ շքանշաններ և պատվոգրեր։ Ուներ սիրած աղջիկ, ում հետ երկար շփումից հետո որոշ էր նշանվել։ Հոգատար էր, բարի, նվիրված:

Պատերազմի դաշտ մեկնեց հոկտեմբերի 16-ին, մասնակցել է Իշխանաձորի, Կուբաթլույի մարտերին։ Ցավոք նո նաւոյնպես չխնայեց կյանքը՝ հանուն հայողց հաղի և ընկավ հոկտեմբերի 25-ին՝ դիպուկահարի կրակոցից։

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: