Հիշում եք դիրիժոր, շեփորահար ՑՈԼԱԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ով եղել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի հիմնադիր կազմում, նաև եղել է դիրիժորը և մենակատարը

Դիրիժոր, շեփորահար ՑՈԼԱԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ծնվել է ՀՀ Ջալալողլի քաղաքում (այժմ՝ Ստեփանավան): 1932թ. ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը: 1932-36թթ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում` Մ.Տաբակովի դասարանում:

1937թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի մենակար, դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և երաժշտական ուսումնարանում: 1938թ. Արտեմի Այվազյանի հետ եղել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի հիմնադիր կազմում, որտեղ նաև եղել է դիրիժորը և մենակատար:

1942թ-ից եղել է նաև Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի (այժմ՝ Հ.Պարոնյանի անվան) դիրիժորը: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին կազմակերպել է համերգային անսամբլներ և հանդես եկել ռազմաճակատում: 1941թ. Մոսկվայում դարձել է Երաժիշտ-կատարողների Համամիութենական մրցույթի դիպլոմանտ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է Երևանում: