Միակ ՀԱՅ նկարիչը, ով տեսել ու պատկերել է «ժողովուրդների առաջնորդին»․ նա ուղղակի դիմանկարների վարպետ էր

Հայ մեծագույն նկարիչների շարքում իր ուրույն տեղն ունի Դմիտրի Նալբանդյանը։ Իսկապես, նա պատկերում էր, ինչ տեսնում էր։ Նա միակ նկարիչն էր, ով տեսել ու պատկերել է «ժողովուրդների առաջնորդին»՝ Ստալինին, ում անունով ժամանակին երդվում էին։ Ժամանակները փոխվում են, փոխվում են եւ առաջնորդներն ու հերոսները, արժեքները՝ վերանայվում, մնում է, սակայն, պատմությունը, որից դասեր քաղելը՝ անհրաժեշտություն։

Պատմության վկաները, փաստաթղթերից ու վավերագրերից բացի նաև արվեստի գործերն են։ Այն փաստը, որ Նալբանդյանը տեսել ու նկարել է Ստալինին, խոսում է նրա տաղանդի մասին։ Ստալինը հիմար չէր եւ բարձր էր գնահատում իր հարգը. նա իրեն շրջապատել էր տաղանդավոր մարդկանցով՝ սկսած ռազմական գործիչներից, գիտնականներից, արվեստագետներից մինչեւ վերջին ն դահիճը…

Նալբանդյանը դիմանկարների վարպետ էր, նա իր ռեալիստական նկարներով դարձավ, այսպես կոչված, «քաղբյուրոյի թիվ մեկ վրձինը», իսկ 1944-45 թթ. արված Ստալինի դիմապատկերը մամուլը գնահատեց որպես «պարզությամբ ու սրտալիությամբ աչքի զարնող կերպար»։ Ղեկավարների դիմանկարների համար բարձր էր վարձատրվում։ Բրոզ Տիտոն հիացած էր Ստալինի դիմանկարով, իսկ Ինդիրա Գանդին հրաժարվեց ընդունել իր պատկերը՝ համարելով այն հայկական։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։