«Երբ այցելեցի Հայաստան ու օդանավակայանում տեսա «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՈՒՆ» ցուցանակը, դրանից ավելի զորեղ բան լինել չէր կարող»․ Ավստրալիայում հայտնի ՀԱՅ երգչուհին

Օպերային երգչուհի Նատալի Արոյանն այժմ Ավսրալիայում է բնակվում։ Նրա ձայնն իրեն մեծ ճանաչում, հարգանք ու սեր է բերել։ Ապրելով օտարության մեջ նա երբեք չի մոռացել իր հայակական արմատների ու իր գերդաստանի պատմության մասին։

«Ծնողներս ինձ շատ են պատմել ցեղասպանության մասին, եւ գիտակցումը, թե ինչի միջով են անցել ընտանիքիս երկու կողմերն էլ, որպեսզի ստեղծեն այն կյանքը, որը ես ունեմ Ավստրալիայում, չափազանց կարեւոր ու տպավորիչ է»,- ասում է Արոյանը:

«Կարիերայիս ընթացքում շատ եմ շրջագայել, հետեւաբար տունդարձը դեպի Ավտրալիա միշտ հաճելի զգացողություն է պարգեւում: ԲԱՅՑ ԵՐԲ ԱՅՑԵԼԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՏԵՍԱ ԱՅԴ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՈՒՆ» ՑՈՒՑԱՆԱԿԸ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»:

Համաշխարհային ճամփորդություններով ու բեմական հաջողություններով լի իր կյանքում նա շարունակում է հետաքրքվել իր հայկական արմատներով: 

«Հայերեն խոսող մարդկանցով մշտապես շրջապատված լինելը շատ հուզիչ ու պարտավորեցնող փորձառություն էր, որն ստիպեց ինձ զգալ պատկանելությունս: Պատկանելությունս երկրին, պետությանը, որն այդքան հեռու է գտնվում այժմյան իմ տնից, բայց երբեք չի մոռացվում,-ասում է Նատալի Արոյանը,- մեր ժողովրդի անցյալը երբեք չպետք է մոռացության մատնվի, սակայն մենք պետք է ուղիներ փնտրենք՝ մեր երկրի համար կառուցելու դրական ապագա, որպեսզի այն ծաղկի»: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։