Այս ՀԱՅՈՒՀԻՆ դարձել էր ՄԵԾԱՆՈՒՆ ռուս գրողների մուսան ու կուռքը. գիտեի՞ք, որ ԵՍԵՆԻՆԻ «Шагане, ты моя, Шагане» բանաստեղծությունը հենց ՆՐԱՆ է նվիրված

Հայուհիները իրենց գեղեցկությամբ հայտնի են ողջ աշխարհում: Հայ կնոջ կերպարը միշտ օրինակ ու ոգեշնչման աղբյուր է եղել ոչ միայն պատմության ու մշակույթի, այլև գրականության մեջ: Բազմիցս խոսել են, թե ինչպես են օտարազգի գրողները հիացել ու անգամ բանաստաեղծություններ գրել մեր հայուհիների մասին: ԵՎ ահա այս հոդվածում ուզում ենք պատմել մի կնոջ մասին, ով դարձավ ռուս գրողների կուռքն ու մուսան:

Ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի «Шагане, ты моя, Шагане» բանաստեղծությունը նվիրված է այս հայուհուն։

Շահանեն ծնվել է 1900 թ. Վրաստանի Ախալցխա քաղաքում։ Հայրը մանկավարժ էր, իսկ պապի մահվանից հետո, ով հոգևորական էր, հայրը ևս դարձավ հոգևորական։ Շահանդուխտի մայրն ուսուցչուհի էր:

Մինչև երրորդ դասարանը Շահանդուխտը սովորել է Ախալցխայի դպրոցում, որից հետո Խաշուրիի կանանց գիմնազիայում։  Նա դասավանդում էր դպրոցում։ 1921 թ. ամուսնացել է տնտեսագետ Ստեփան Տերտերյանի հետ, ում հետ ապրել է Թիֆլիսում։ 1922 թ. ծնվել է նրանց որդի Ռուբենը։ 1924 թ. մահանում է նրա ամուսինը, որից հետո նա  երկրորդ անգամ է ամուսնանում կոմպոզիտոր Վարդգես Թալյանի հետ:

1924-1925 թթ. ձմռանը Սերգեյ Եսենինը մեկնում է Բաթումի և որոշ ժամանակ այնտեղ բնակվում: Այստեղ էլ կայանում է  գրականության երիտասարդ ուսուցչուհի, գեղեցիկ ու խելացի Շահանդուխտի և բանաստաղծի հանդիպումը:
Երիտասարդ հայուհու հետ ծանոթության ազդեցության տակ էլ Եսենինը գրում է իր հայտնի բանաստեղծությունը։ Շահանդուխտ Համբարձումյանը մահացել է 1976 թվականին։