«Ինքը մարմնով փակեց ընկերոջը, ասեց՝ Մամայիս, պապայիս կասես կներեք». ՀԵՐՈՍ Գառնիկը 5 ընկերների հետ դեմառդեմ կռվեց թշնամու մի ամբողջ խմբի հետ ու կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս Ջրականում թեժ մարտերի ժամանակ, ընկերոջ կյանքը փրկելով, հերոսաբար զոհվել է կրտսեր սերժանտ Գառնիկ Գասպարյանը: Քաջարի մարտիկն իր ծառայակից վեց ընկերների հետ միայնակ մարտի է բռնվել նենգ թշնամու հետ, մինչև վերջին շունչը պայքարել են հանուն հայրենի հողի:

Գառնիկ Գասպարյանի հերոսական կերպարի մասին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է նրա հայրը՝ Արտակ Գասպարյանը: Այսօր նրանցից յուրաքանչյուրը մոնթեներ և Նժդեհներ են, որոնց սխրագործությունները օրինակ պետք է լինեն ապագա սերնդի համար:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…

Նյութի աղբյուրը` YN.am