Գիտե՞ք՝ ովքեր էին այն 3 ՀԱՅԵՐԸ, որոնք ծովի հատակին քարերի ու ժայռերի վրա ՀԱՅԵՐԵՆ գրառումներ էին կատարում. դուք կապշեք, երբ իմանաք այդ քայլի նպատակը

1982 թվականին բոլորին ցնցել էր Օդեսայում կատարված հանցագործությունների շարքը: Հանցախումբը առևանգում էր հարուստների երեխաներին, խեղդում ծովում և նրանց մարմինների համար փրկագին էր պահանջում: Մարդասպաններին որսալու համար ԿԳԲ-ի և Ներքին գործերի մինիստրության կողմից կազմակերպվեց հատուկ օպերացիա: Ու մի օր էլ ծովափնյա հատվածում դիտարկում իրականացնելիս նրանք նկատեցին փոքրիկ մոտորանավակ, որը մոտենում էր ժայռոտ ափին: Նավակում 3 հոգի էին: Նրանցից երկուսը սուզվեցին, մեկը մնաց վերևում: Երբ հատուկ ծառայության աշխատակիցները սուզակներին որսացին ջրի տակ, նրանք չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Պարզվեց երեքն էլ հայեր էին ու ոչ մի առնչություն չունեին հանցախմբի հետ: Իսկ ծովի հատակին ընդամենը քարերի ու ժայռերի վրա հայերեն գրառումներ էին կատարում: Այս զարմանալի հայերը պնդում էին, թե Սև, Կասպից և Էգեյան ծովերը Մեծ Հայքի մասն են կազմում:

Ու գրառումների նպատակն այն էր, որ հետագայում դրանք ցուցադրվեին իբրև նախնիների թողած գրավոր ապացույց իրենց «տարածքային պահանջների» մասին:

Հավելենք, որ այս դեպքի մասին ժամանակին գրվեց խորհրդային մամուլում: