ՀԱՄԱԶԱՍՊՆ անարդարություն չէր հանդուրժում, կապ չունի` ում կողմից արված. միայն իմանաք՝ ինչպես դրսևորվեց Թուրքիայում ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՎ ՀՈՎԱԶԻ համարձակությունը

Գեներալներ, գուցե և դառնում են, բայց զինվորականներ, հավանաբար, ծնվում են: 20-րդ դարի սկզբին արցախյան Չարդախլու գյուղը ապրում էր մեկուսացված: Մեկուկես հազար տարի այստեղ ապրում էին ուժեղ տղամարդիկ և հավատարիմ հայկական գամփռեր՝ գելխեղդեր, որոնք սարերում օգնում էին հովիվներին: Կանայք էլ իրենց դերում էին ուժեղ, այդ պատճառներով էլ այդ հողն այդքան հիանալի զինվորականներ է տվել:

1906 թ. Չարդախլուում ծնվեց Համազասպ Բաբաջանյանը: Տղան  անհանգիստ և կռվարար էր, ինչի համար նրան մականուն տվեցին, որը նշանակում էր խենթ տղա: «Նա սկզբից խփում է, հետո ասում է՝ բարև»: Մի օր դպրոցում դասի ժամանակ, երբ ուսուցիչն անտեղի վիրավորեց նրան, Համազասպը պայուսակից հանեց մաուզերը, որը հազիվ կարողացան ձեռքից խլել: Ուսուցիչն ու աշակերտը կռվեցին, նրանց դժվարությամբ բաժանեցին. Համազասպն անարդարություն չէր հանդուրժում, կապ չունի` ում կողմից արված: Երևանի ռազմական դպրոցում նրան կկոչեն «Մանկիկ», իսկ «Սև Հովազ» կդառնա ավելի քան քառորդ դար անց. նրան այդպես կկոչեն խիստ վախեցած գերմանացիները:

Չարդախլուն ռեկորդակիր գյուղ է: Դժվար, թե կարելի է գտնել մեկ ուրիշ գյուղ կամ քաղաք, որն այդքան շատ հերոսներ տված լինի: Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ավելի քան հազար չարդախլեցիներից երկուսը դարձան մարշալներ` Բաբաջանյանը և Բաղրամյանը, 12–ը՝ գեներալն, 7–ը` Խորհրդային Միության հերոսներ: Ինչ-որ մեկը, հավանաբար, հաշված կլինի նաև բարձրագույն սպաների և նրանց նվաճած բազմաթիվ շքանշանների և մեդալների քանակը: Ի դեպ, գեներալներ և ականավոր զինվորականներ Չարդախլեցիները դարձել են նաև ցարական Ռուսաստանում: Այնպես որ, նման գյուղում մեծացած Համազասպը, պարզապես, դատապարտված էր զինվորական դառնալու: Կարմիր բանակ նա զորակոչվեց 1925 թվականին և գրեթե անմիջապես ուղարկվեց Երևան` հետևակային դպրոց: Ապագա մարշալը շատ է սովորել տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում, նույնիսկ, գեներալ-մայորի կոչումով, պատերազմից առաջ և հետո:

Առաջին երկու ռազմական դպրոցներն ավարտելուց հետո, 1929 թ. աշնանը, Բաբաջանյանին ուղարկում են 7-րդ Կովկասյան զորամաս, որտեղ նա դառնում է դասակի հրամանատար։ Բազմաթիվ բանդիտական կազմավորումների դեմ մարտերում նա ստանում է առաջին վիրավորումը: Այնուհետև` գնդացրային վաշտի և գումարտակի, ՀՕՊ կետի հրամանատար է դառնում: 1938 թ.–ի աշնանը Բաբաջանյանն ընդունվեց գնդացրային գունդ, ապա լքեց Անդրկովկասը և գնաց Լենինգրադի ռազմական շրջան: Այստեղից սկսվեց նրա՝ ռազմական փառքի բարձունքներին հասնելու նոր պատմությունը:

Սակայն երկրորդ ամսվա վերջում, բոլորը, այդ թվում՝ «բլիցկրիգի» հեղինակները, հասկացան, որ այն ձախողվել է 19-րդ բանակի շնորհիվ: 1941-42 թ.թ. ձմռանն այն դիվիզիան, որտեղ կռվում էր Բաբաջանյանի կործանիչ գունդը, Հարավ-արևմտյան ճակատի մի մասն էր: Ահա, թվում էր, թե առաջին հաջողությունն է, առաջխաղացում միուսյան ուղղությամբ, սակայն մի երկու ամիս հետո զորքերը նահանջեցին դեպի իրենց նախկին դիրքերը:

Գլխավոր շտաբի ակադեմիայում կարճատեւ ուսումից հետո երկու ամիս անց Բաբաջանյանը ընդունում է մեխանիկական բրիգադ: Նրան անընդհատ մի հարց էր տանջում. կկարողանա արդյո՞ք: Ի վերջո, նախքան այդ, նա միայն կողքից էր տեսել  տանկերը: Հրամանատարությունը դա գիտեր, և դրա համար նրան հանձնեց մի բրիգադ, որը ժամանակավորապես չէր մասնակցում մարտերին, սովորելու ժամանակ կար:

Երբեմն Բաբաջանյանը հայտնվում էր վտանգավոր վիճակում: 1942 թ. նոյեմբերին պարզվեց, որ Ստալինգրադի մոտ հարձակման համար բրիգադը մի օրից մարտի է գնալու: Ռազմավարության և վերապատրաստման համար ժամանակ չէր մնացել, սակայն հրամանը հրաման է մնում: Հետո կարծես դիտավորյալ մի նոր հրաման՝ հարձակումը սկսել բառացիորեն մի երկու ժամից: Սպային, որ այդ հաղորդագրությունը փոխանցեց, Բաբաջանյանն, ըստ իր խառնվածքի, քիչ էր մնում` ծեծեր: Ինքնասպանություն էր ուղղակի անպատրաստ բրիգադը ճակատամարտի ուղարկել: Բաբաջանյանը կտրականապես հայտարարեց, որ հրամանն անհնար է կատարել, ինչն անհնազանդության դրսևորում էր ցանկացած բանակում:

Հետևանքները շատ սպասել չտվին: Բրիգադի գտնվելու վայր ժամանեցին սպաներ ավտոմատավորների հետ, որպեսզի բրիգադի հրամանատարին հանձնեն զինվորական տրիբունալի նախագահին: Հանձնեցին 22-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուշկևիչին:

Նա բնական հարց տվեց, թե ինչո՞ւ չկատարվեց մարտական հրամանը, որին Բաբաջանյանը ողջամիտ պատասխան տվեց. անմիջապես կռվելը, պարզապես, կարող է հանգեցնել մարտին անպատրաստ բրիգադի գնդակահարությանը, և նրա հրաժարվելը հիմնված էր մարդկանց փրկելու ցանկությամբ:

Գործն ավարտվեց վաղվա հարձակման համատեղ քննարկմամբ, իսկ հաջորդ առավոտյան թշնամու պաշտպանությունը ճեղքվեց 12 կմ խորության վրա: Դա Սովետական բանակի հարձակման սկիզբն էր ողջ ճակատով` Կովկասից մինչև Լենինգրադ:

Տանկերում Բաբաջանյանը տեղափոխվում էր մինչև գոտկատեղը դուրս եկած վիճակում: Այդ ժամանակ նա արդեն  երկյուղ չուներ: Կարող էին հազար անգամ սպանել…  Անախորժություն մի անգամ է պատահել նրա հետ, այն էլ ոչ պատերազմի ժամանակ, այլ 1956 թվականին, երբ բուդապեշտյան ապստամբությունը ճնշելու ժամանակ բեկորը դիպավ շնչափողին: Վիրահատությունը հաջող էր:

1944 թ.-ին, արևմտյան Ուկրաինայում գերմանացիների պարտությունից, Պերեմիշլի և Լվովի ազատագրումից հետո բացվեց ճանապարհը դեպի Վիսլա, որն ուղիղ դեպի Գերմանիա էր տանում: Փայլուն հրամանատարության և գրոհի անթերի կազմակերպման համար Բաբաջանյանը ստացավ Հերոսի աստղ և տանկային կորպուսի հրամանատարություն:

1945 թվականի մարտի 5-ին Ժուկովը խորհրդակցություն հրավիրեց և հայտարարեց, որ Բեռլինի դեմ հարձակումը պետք է անմիջապես սկսել: Պատճառը, մեղմ ասած, դաշնակիցների ոչ այնքան դաշնակցային վարք դրսևորելն էր, այն է՝ մտնել Երրորդ ռեյխի մայրաքաղաք Կարմիր բանակից շուտ: Ուստի առաջին կարևորության խնդիրը դարձավ առաջ ընկնելը:

Գերմանացիները կատաղի էին պայքարում, սակայն ապրիլի 21-ին Բաբաջանյանի տանկային կորպուսը մտավ Բեռլինի արվարձաններ: Բաբաջանյանի կորպուսի տանկերն ուղղակիորեն հարվածում էին Ռեյխստագը: Ապրիլի 30-ին նրա վրա բարձրացվեց հաղթանակի դրոշը:

Զրահատանկային ուժերի մարշալի կոչման Համազասպ Բաբաջանյանն արժանացել է 1967 թվականին: Պատերազմից հետո նա բանակի շտաբի պետ էր, Ուկրաինայի ռազմական զորքերի հրամանատար, ղեկավարում է զրահատանկային ուժերի ռազմական ակադեմիան, իսկ 1969 թ. մայիսից նշանակվել է խորհրդային բանակի զրահատանկային ուժերի հրամանատար՝ դառնալով արդեն գլխավոր մարշալ:

Հաճախ այցելությունները հայրենի գյուղ, որն իր հուշագրություններում նա կոչում էր «ոչ ռազմատենչ գյուղ», միշտ էլ իրադարձություն է եղել: Եթե կարտոֆիլը հողի տակից հանելու ժամանակն էր, մարշալը հանում էր համազգեստը, բարձրացնում հագուստի թևքը, վերցնում բահը և… երկու տղամարդ հազիվ էին հասցնում նրա հետևից հավաքել: Հետո վերադառնում և ստուգում էր, թե արդյո՞ք նրանք ամեն հավաքել են ամբողջը:

Այնուհետեւ, իհարկե, քեֆ էին անում: Նա դա էլ էր կարողանում լավ անել: Մարշալ Բաղրամյանը համագյուղացիների հետ խմում էր ավելի քան 70 աստիճան սպիրտ պարունակող օղի և՝ ոչ մի շիշ, որն այնտեղ կոչվում էր «էշի մահ»: Այնուհետեւ նրանք մարդ էին ուղարկում հարևան գյուղեր իրենց մանկության ընկերների և թշնամիների հետևից, և տոնը շարունակում էր ընդլայնված կազմով:

Այսպիսի մի իրողություն կամ լեգենդ կա. նման հանդիպումներից հետո, ճիշտն ասած, մեկ այլ վայրում, (Բաբաջանյանն այն ժամանակ Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատարն էր, պատերազմի ավարտից շատ ավելի ուշ), մարշալի մտքին է եկել մի քիչ թռչել կործանիչով: Թուրքիա: Ականջակալները պայթում էին. «Ընկեր հրամանատար, դուք թռաք պետական սահմանի վրայով»:

Բաբաջանյանը մի քիչ թռավ Թուրքիայի տարածքի վրայով և վերադարձավ: Արդյունքը թուրքական կողմի պաշտոնական բողոքն էր և մարշալի համար 18 օր տնային կալանքը: Որոշեցին չպատժել ավելի խիստ:

Բաբաջանյանը միշտ աշխատել է, նույնիսկ հիվանդ ժամանակ հոսպիտալում մարդիկ գործով գալիս էին նրա մոտ, և աշխատանքը ոչ մի օր չէր դադարում: 1977 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ևս շատ գործեր էին նախատեսված: Կային չստորագրված փաստաթղթեր, այցելուներ էին սպասում, և, ի վերջո, պարզապես պետք էր այցելել նրան: Սակայն գիշերը մարշալը մահացավ: Նա 71 տարեկան էր: