Այս ՀԱՅՈՒՀՈՒՆ անվանում էին «ավանգարդ երգի Կալաս», «մոգական Քեթի». ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅՈՒՀԻՆ գրավեց ողջ աշխարհը և դարձավ 20-րդ դարի ԿՈՒՌՔԸ. ճանաչեցի՞ք

Քեթի Բերբերյան. այս անունը մեզանում ինչ-որ բան ասում է միայն երաժիշտների սեղմ շրջանակին: Ավելի քան 20 տարի առաջ վախճանված այդ հայազգի երգչուհին, որ բնակվել է ԱՄՆ-ում և Իտալիայում, 20-րդ դարի ավանգարդ երգեցողության ամենանշանավոր դեմքն էր, եթե ոչ՝ ամենանշանավորը: Նրան անվանել են «ավանգարդ երգի Կալաս», «մոգական Քեթի», հատուկ նրա ձայնի համար կոմպոզիտորները գրել են ստեղծագործություններ, նրա անվան շուրջ լեգենդներ են հյուսվել…

Քեթի Բերբերյանը (1925-1983) ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում, Երվանդ Բերբերյանի և Լուիզ Սադբեզի (նույնպես հայ) ընտանիքում: Նյու Յորքում Քեթին հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի: Ապա ուսումը շարունակել է Միլանում և Փարիզում: Երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել 1957-ին, Նեապոլում: 

Մահվան տարում Քեթի Բերբերյանը նկարահանվել է ֆրանսիական մի ֆիլմում, դայակի դերում… նրա հերոսուհին երգով քնեցրել է մի երեխայի, ապա ինքը մահացել է: Եվ այդ ֆիլմի նկարահանումներից հետո, որոշ ժամանակ անց, նա հեռացել է կյանքից: Նա գիտեր, որ մահից առաջ մայրը խաղացել է մի կինոնկարում, սակայն նրան անհայտ էին ֆիլմի ռեժիսորը և վերնագիրը: Ես պատմում եմ նրան, ինչ որ ինձ հայտնի է ֆրանսիացի հանրահայտ կինոբեմադրիչ Ալեն Ռենեի «Կյանքը վարդերով լի անկողին է» (կամ «Կյանքը մի վեպ է») կատակերգության մասին, որտեղ Քեթի Բերբերյանից բացի նկարահանվել է կինոաստղերի մի ողջ համաստեղություն: Սակայն երգչուհին չի դիտել այս շարժանկարը, նրա անունը ֆիլմում տեղ է գտել սև շրջանակի մեջ… Քրիստինան անմիջապես գրի է առնում կինոնկարի տվյալները՝ այն շուտափույթ գտնելու մտադրությամբ:

Խորհրդային ղեկավարները չէին կարող հանդուրժել Քեթի Բերբերյանի հաճախ էքսցենտրիկ իմիջը՝ բուլավկա ականջօղեր, պլաստմասսայե վզպատ, երբեմն ոտաբոբիկ… (Հիշենք, թե ինչպես նրանք «պատժեցին» իրեն Երևանում էքսցենտրիկ պահած մեկ այլ սփյուռքահայ երգչի՝ Մարկ Արյանին, նրա կենսագրության շուրջ կեղծիքներ հորինելով և նրա անունը մոռացության մատնելով): Սակայն վերջերս Բերբերյանի անունն առավել, քան երբևէ, սկսել է հնչել նաև Հայաստանում: Երևանի կոնսերվատորիայում գործում է «Քեթի Բերբերյանի կրթաթոշակը», որ հաստատել է Գերմանիայում բնակվող գործարար և թարգմանիչ Թադևոս Յորգանցյանը…